Սոցիալական հարցեր

Կենսաթոշակների բարձրացումը կարող է հանգեցնել 0.2 տոկոս գնաճի. Մարտին Գալստյան

1 րոպեի ընթերցում

Կենսաթոշակների բարձրացումը կարող է հանգեցնել 0.2 տոկոս գնաճի. Մարտին Գալստյան

Հայաստանում կենսաթոշակների առաջիկա բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացումը կարող է հանգեցնել 0.2 տոկոս գնաճի: 0.1-0.2 տոկոս՝ նայած, թե ոնց եք չափում, բայց, մինչև տարեվերջ»,- նշեց նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում ապրիլի 1-ից բարձրացվելու են կենսաթոշակներն ու նպաստները։ Թոշակառուների մեծ մասի համար բարձրացումը կլինի 10 հազար դրամով, որոշ դեպքերում բարձրացումն ավելի շատ կլինի, քան 10 հազար դրամն է՝ մինչև 15 հազար դրամ, որոշ դեպքերում էլ՝ ավելի քիչ՝ 7-9 հազար դրամ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում