Համաշխարհային սովը կարող է հասնել ռեկորդային մակարդակի, եթե Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվի. ՄԱԿ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) գործադիր տնօրենի տեղակալը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը խաթարում է մատակարարման շղթաները և կարող է ևս 45 միլիոն մարդու սուր սովի մատնել, եթե պատերազմը տևի մինչև հունիս։ Այժմ աշխարհում սովից տառապում է 319 միլիոն մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Սա համաշխարհային սովի մակարդակը կբարձրացնի բոլոր ժամանակների համար ռեկորդային մակարդակի։ Եվ սա սարսափելի, զարհուրելի հեռանկար է», - Ժնևում ՄԱԿ-ի ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալ Կառլ Սկաուն։

Սննդի և վառելիքի գների կտրուկ աճը կարող է միլիոնավոր ընտանիքների զրկել սննդի կայուն հասանելիությունից, հատկապես Սահարայից դեպի հարավ գտնվող աֆրիկյան երկրներում և Ասիայում։ Ըստ պաշտոնյայի՝ ՊՀԾ-ն կարող է «հայտնվել ամենալուրջ խափանումների շեմին կորոնավիրուսի համավարակից և 2022 թվականի Ուկրաինայի պատերազմից ի վեր»։

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով