Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները. հաղորդվել է զոհերի և վիրավորների մասին

2 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերը մարտի 17-ի գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 178 անօդաչու թռչող սարք, որոնցից 154-ը խոցվել կամ ճնշվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ըստ հրապարակման՝ 12 վայրում խոցվել է 22 գրոհային անօդաչու թռչող սարք։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ ռուսական ուժերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Ալեքսանդրովկա գյուղը, որի հետևանքով զոհվել է 2 մարդ։

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին Զապորոժիեի «Նովա Պոչտա» տերմինալի վրա հարձակման մասին։ Հարձակման պահին աշխատանքի վայրում եղել է 7 մարդ, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել։

Օդեսայի իշխանություններն էլ հայտնել են, որ մարզում գիշերային հարձակման հետևանքով վնասվել են էներգետիկ, արդյունաբերական և նավահանգստային ենթակառուցվածքային օբյեկտներ։ Ոչ ոք չի տուժել, փրկարարները մարել են հրդեհները, իսկ ձեռնարկություններում վնասվել են սարքավորումները։ Հարձակման պատճառով էլեկտրաէներգիայի անջատումներ են լինում։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մարտի 17-ի գիշերը խոցվել է ուկրաինական ուժերի կողմից արձակված 206 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 40-ը՝ Մոսկվայի ուղղությամբ։

Բելգորոդի նահանգապետը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ԱԹՍ-ի հարվածի հետևանքով քաղաքացիական անձ է զոհվել Գրայվորոն քաղաքում։ Իսկ Բելգորոդից 45 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող Կորոչա քաղաքին հարվածի հետևանքով 5 մարդ է վիրավորվել։

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին