Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մարտի 17-ին ընդունել է Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի արտաքին գործերի նախարարությունների Արեւելյան Եվրոպայի վարչությունների տնօրեններին ու Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը:

Քննարկվել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Հյուրերը հետաքրքրվել են նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացով:

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文