Աբու Դաբիում հրթիռի բեկորներից պակիստանցի է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի Բանիաս տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից բալիստիկ հրթիռի որսալուց հետո հրթիռի բեկորներից Պակիստանի քաղաքացի է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Աբու Դաբիի լրատվական գրասենյակը։

Նաև հաղորդվել է, որ մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում օդային երթևեկությունը ժամանակավոր փակվելուց հետո վերադարձել է բնականոն հուն։

Տեղեկություններ են հաղորդվել նաև այն մասին, որ Աբու Դաբիի իշխանությունները և համապատասխան արձագանքման խմբերը զսպել և վերահսկողության տակ են վերցրել Շահ գազի հանքավայրում բռնկված հրդեհը, որն առաջացել էր անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Կառույցի գործունեությունը դադարեցվել է մինչև վնասի գնահատումը։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և սկսել է պատասխան հարվածներ հասցնել Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։ Հարվածներից տուժել են Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը։

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով