Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ պատերազմի ցանկացած ավարտ պետք է լինի վերջնական

1 րոպեի ընթերցում

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը հրադադար չի խնդրում, բայց ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ արդեն 17 օր շարունակվող պատերազմի ավարտը պետք է լինի վերջնական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

«Մենք հրադադար չենք խնդրում, բայց այս պատերազմը պետք է ավարտվի այնպես, որպեսզի այն այլևս չկրկնվի», - ասել է նա:

Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերին այն մասին, որ երկրները պետք է օգնեն վերաբացել Հորմուզի նեղուցը: Թրամփը նաև ասել էր, որ ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում:  

«Նրանք (ամերիկացիները) խնդրում են այլ երկրներին գալ և օգնել իրենց, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց մնա, որը, իհարկե, մեր տեսանկյունից բաց է։ Այն փակ է միայն մեր թշնամիների՝ նրանց համար, ովքեր անարդար ագրեսիա են իրականացրել մեր երկրի դեմ, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար», - ասել է Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հաստատել էր, որ մի քանի երկրի նավեր անցել են Հորմուզի նեղուցով:

Իրան

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի երկրի նավեր անցել են Հորմուզի նեղուցով

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով