Իրան

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի երկրի նավեր անցել են Հորմուզի նեղուցով

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ մի քանի երկրի նավեր անցել են Հորմուզի նեղուցով

Մի քանի երկրի նավեր Թեհրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Երկրներն Իրանի Իսլամական Հանրապետության հետ համակարգմամբ իրենց նավերն անցկացրել են Հորմուզի նեղուցով։ Դա ինքնին վկայում է Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու մոտեցման մասին», - ասել է նա ճեպազրույցի ընթացքում, որը հեռարձակել է SNN-ի հեռուստաալիքը։

Դիվանագետի խոսքով՝ այն, ինչ դիտվում է «այս մի քանի օրերին, այն պատերազմի հետևանքն է, որն ԱՄՆ-ն և սիոնիստական ​​վարչակարգը պարտադրել են տարածաշրջանին»։ Բաղային ընդգծել է, որ Իրանն «իրավունք ունի ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներն՝ ազգային անվտանգության ապահովման և ագրեսորների ու նրանց դաշնակիցների կողմից այս ջրային ուղում չարաշահումների կանխման համար»։

Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հաղորդել էր, որ պակիստանյան լցանավն անվտանգ կտրել-անցել է Հորմուզի նեղուցը։ Մարտի 14-ին Հնդկաստանի NDTV հեռուստաալիքը հայտնել էր, որ նեղուցով հաջողվել է անցնել հեղուկ բնական գազ տեղափոխող երկու հնդկական լցանավի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում