Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանու գլխավոր մարզիչը հեռացել է զբաղեցրած պաշտոնից

2 րոպեի ընթերցում

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը  Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականում։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։ «Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին մեկ քայլ առաջ կատարեց՝ պաշտոնական խաղերում գրանցելով իր առաջին հաղթանակը և ցույց տալով, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացման մեծ ներուժ և խոստումնալից հեռանկար ունի։ Նրա նպատակասլաց և հետևողական աշխատանքի շնորհիվ թիմը կայացավ, և ամուր հիմքեր ստեղծվեցին հետագա հաջողությունների համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ կանանց ազգային հավաքականը նոր հաջողություններ է ունենալու նաև Արտակ Ադամյանի ստեղծած հիմքի շնորհիվ։Վստահ եմ, որ նրա ներդրած ջանքերը դրական ազդեցություն կունենան Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման գործում։Մաղթում եմ Արտակ Ադամյանին նոր հաջողություններ մարզչական կարիերայում»,-հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում ընտրանին 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին: Թիմի հաջորդ հանդիպումը ապրիլի 14-ին է։ Երևանում ընտրանին կխաղա Բելառուսի դեմ:

Հայերեն

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին