Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց չի լինի իրենց հարվածել ցանկացող որևէ երկրի համար

1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց չի լինի Իրանին հարվածել ցանկացող որևէ երկրի համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Լրագրողների հետ ճեպազրույցում Բաղային ասել է, որ նավերի անցումը նեղուցով կիրականացվի հատուկ պայմաններով՝  պայմանավորված անվտանգային իրավիճակով, որը ստեղծվել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացրած հարձակմամբ։ Նա շեշտել է, որ անցումը գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ և որևէ երկիր չի կարող այն օգտագործել իրանական տարածքի վրա հարձակում գործելու նպատակով։

Բաղայիի խոսքով՝ Իրանը, որպես ափամերձ երկիր, իրավունք ունի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հորմուզի նեղուցում՝ ապահովելու իր ազգային անվտանգությունը։

Նա ընդգծել է, որ Իրանը պատմականորեն եղել է Հորմուզի նեղուցով անվտանգ անցման պահապանը, իսկ ներկայիս պայմանների մեղավորը ԱՄՆ-ն և Իսրայելն են։

ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ Իրանը բանակցային գործընթացում երբեք չի վստահել ԱՄՆ-ին։ Նա նաև ընդգծել է, որ չնայած ամերիկյան կողմի քայլերին՝ Իրանը մշտապես ցույց է տվել, որ պատրաստ է ներգրավվել բանակցություններում։

Հայերեն Русский

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցեր

Շենգավիթում 48-ամյա տղամարդու մեքենայից հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա

Մեծ քանակությամբ սնդիկ կրող գերմանական սուզանավը բնապահպանական խնդիր է դարձել Նորվեգիայի համար

Պակիստանում ոստիկանական համալիրի վրա հարձակումից հետո սպանվել է 8 զինյալ

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Շվեդիայի, Նիդեռլանդների և Բելգիայի դեսպանների հետ քննարկել են արտաքին մարտահրավերները

ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային 2,7 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինության վաճառքը

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանն ու ԱՄՆ-ն ամփոփել են պաշտպանական համագործակցության ծրագրերը և ստորագրել արձանագրություն

ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ

Ջերմուկ քաղաքում հայտնաբերվել է 24 շիշ կեղծ օղի և 1738 տուփ ծխախոտ. 31-ամյա տղամարդը ձերբակալվել է