Ճապոնիան չի դիտարկում Հորմուզի նեղուցում անվտանգային գործողություններ իրականացնելու հարցը

2 րոպեի ընթերցում

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին մարտի 16-ին հայտարարել է, որ իրենք քննարկում են, թե ինչ կարող են անել իրավական սահմանափակումների շրջանակում՝ Մերձավոր Արևելքում ճապոնական նավերի և դրանց անձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Տակաիչիի ելույթը խորհրդարանում հնչել է այն բանից հետո, ինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում իր գրառման պահանջել էր, որ այլ երկրներ, այդ թվում՝ Ճապոնիան, ռազմանավեր տեղակայեն Հորմուզի նեղուցում՝ նավթի փոխադրումներն ապահովելու նպատակով։

Ընդդիմադիր օրենսդիրի հարցին, թե արդյոք Ճապոնիան կտեղակայի ինքնապաշտպանական ուժերի նավեր, Տակաիչին նշել է, որ դժվար է պատասխանել հիպոթետիկ հարցին, քանի որ Միացյալ Նահանգները դեռևս նման խնդրանք չի ներկայացրել, բայց նրա կառավարությունը մտածում է «անհրաժեշտ պատասխանների» շուրջ։ Վարչապետը նաև ասել է, որ այս շաբաթվա վերջին Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը Թրամփին կփոխանցի Ճապոնիայի տեսակետները Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ։

Խորհրդարանում նիստի ժամանակ Ճապոնիայի պաշտպանության նախարար Շինջիրո Կոիզումին հայտարարել է, որ ներկա իրադրությունում Ճապոնիան «չի քննարկում ծովային անվտանգային գործողություններ իրականացնելու հարցը»։

ՊՆ մարտի 16-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ Կոիզումիի հեռախոսազրույցի ընթացքում կողմերը համաձայնել են պահպանել սերտ կապը։ Կոիզումին Հեգսեթին ասել է, որ Ճապոնիայի և միջազգային հանրության համար «չափազանց կարևոր» է պահպանել խաղաղությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով