Եվրոպա

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 15-ին հեռախոսազրույց է ունեցել՝  Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով իրադրությունը Մերձավոր Արևելքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

«Առաջնորդները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Հորմուզի նեղուցի վերաբացման կարևորությունը՝ վերջ տալու համաշխարհային նավագնացության խափանումներին, որոնք ամբողջ աշխարհում գների աճի պատճառ են դարձել», - ասվում է վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։

Սթարմերը նաև ցավակցություն է հայտնել հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների համար։

Հեռախոսազրույցի մասին Սպիտակ տունը որևէ հայտարարություն չի արել։

Իրանն արգելել է նավթային լցանավերի տեղաշարժը Հորմուզի նեղուցով այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին իրանական կողմի դեմ՝ պատճառաբանելով պաշտոնական Թեհրանի կողմից միջուկային զենքի մշակման ծրագրերով։ Ի պատասխան իրանական կողմը սկսեց հարվածներ հասցնել Իսրայելին ու Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Պատերազմի հետևանքով տուժել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող առևտրային նավեր ու լցանավեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում