Ավստրալիան ռազմանավ չի ուղարկի Հորմուզի նեղուց

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ ռազմանավ չի ուղարկի Մերձավոր Արևելք՝ Հորմուզի նեղուցը միջազգային նավագնացության համար բաց պահելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ավստրալիայի տրանսպորտի նախարար Քեթրին Քինգը մարտի 16-ին ասել է Australian Broadcasting Corp.-ին՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն այն մասին, որ ամերիկյան կողմը պահանջել է մոտ յոթ երկրներից ռազմանավեր ուղարկել՝ Հորմուզի նեղուցը բաց պահելու համար։

Նախարար Քեթրին Քինգը հայտարարել է, որ տեղյակ չէ Ավստրալիայի կողմից նման խնդրանք ստանալու մասին։

«Մենք նավ չենք ուղարկի Հորմուզի նեղուց։ Մենք գիտենք, թե որքան կարևոր է դա, բայց մեզ նման բան չեն խնդրել», - ասել է Քինգը։

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ավստրալիան անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ԱՄԷ-ին տրամադրում է ռազմաօդային ուժերի հետախուզական ինքնաթիռ և հրթիռներ՝ իրանական հարձակումներից պաշտպանվելու համար։

Սակայն կառավարության հայտարարության մեջ ասվում էր, որ Ավստրալիան «հարձակողական գործողություններ չի ձեռնարկում Իրանի դեմ»։

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել