Պարսից ծոցում այս պահին մնացել է 22 հնդկական նավ
1 րոպեի ընթերցում

Պատերազմական գործողություններից ի վեր՝ Պարսից ծոցում մնացել է 22 հնդկական նավ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության խոսնակ Ռաջեշ Կումար Սինհան։
«Հորմուզի նեղուցից արևմուտք Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող 24 նավ կար։ Դրանց թվում «Շիվալիկը» և «Նանդա Դևին» այսօր վաղ առավոտյան անվտանգ անցել են Հորմուզի նեղուցով և այժմ ուղևորվում են դեպի Հնդկաստան։ Այս նավերը տեղափոխում են մոտավորապես 92,700 տոննա հեղուկ գազ։ Այսպիսով, Պարսից ծոցում մնում են 22 Հնդկաստանի դրոշի ներքո նավարկող նավեր, որոնց վրա ընդհանուր առմամբ կա 611 ծովային», - ասել է Ռաջեշ Կումար Սինհան։
Նախարարության խոսնակը հայտնել է, որ Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող բոլոր հնդիկ նավաստիները անվտանգ են, և վերջին 24 ժամվա ընթացքում նրանց հետ կապված որևէ միջադեպ չի գրանցվել։