Իրան

Իրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան

1 րոպեի ընթերցում

Իրանցի 84 նավաստիների մարմինները Շրի Լանկայից հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան

Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան սուզանավի հարձակմանը ենթարկված իրանական IRIS Dena ֆրեգատի 84 զոհված նավաստիների մարմինները հատուկ չվերթով տեղափոխվել են Իրան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է հնդկական Press Trust of India լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Շրի Լանկայի արտաքին գործերի նախարարությանը։

Հաղորդվում է, որ բոլոր 84 զոհվածների մարմինները Իրանի դեսպանատանն են փոխանցվել մարտի 13-ին և հայրենիք են տեղափոխվել թուրքական ավիաընկերության չարթերային չվերթով, որն իրականացվել է Շրի Լանկայի Մատալա միջազգային օդանավակայանից։ Ընդ որում, ինքնաթիռի ժամանման վայրը չի հրապարակվում։

Զոհված նավաստիների մարմինները Կոլոմբոյում Իրանի դեսպանատանն են հանձնվել Շրի Լանկայի հարավային Գալե նահանգի դատարանի որոշմամբ։ 

130 հոգի անձնակազմ ունեցող իրանական IRIS Dena ֆրեգատը խորտակվել էր մարտի 4-ին՝ Շրի Լանկայի ափերի մոտ ԱՄՆ սուզանավի հարձակման հետևանքով։ Շրի Լանկայի ռազմածովային ուժերին հաջողվել էր փրկել և հիվանդանոց տեղափոխել անձնակազմի 32 անդամի, որոնք բոլորն էլ Իրանի քաղաքացիներ են։ Ջրից դուրս է բերվել 84 դի: Անձնակազմի մնացած անդամները համարվում են անհետ կորած։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում