Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին և Հեզբոլլահին կոչ է արել դադարեցնել պատերազմը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Իսրայելին և Հեզբոլլահին կոչ է արել դադարեցնել պատերազմը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման հրադադարի համաձայնության հասնելը, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Բեյրութում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ հանդիպումից հետո ասուլիսի ընթացքում։

«Լիբանանը ներքաշվել է մի պատերազմի մեջ, որը նրա ժողովուրդը չի ցանկանում։ Ես կոչ եմ անում Իսրայելին և «Հեզբոլլահին» հասնել հրադադարի, դադարեցնել պատերազմը և հասնել համաձայնության, որը թույլ կտա Լիբանանին դառնալ անկախ և ինքնիշխան պետություն»,- ասել է Գուտերեշը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում