Իրան

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

1 րոպեի ընթերցում

Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով

Իրանը թույլ կտա հնդկական նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին  հնդկական RT India հեռուստաալիքի հետ զրույցում։

«Դուք դա կտեսնեք ապագայում, կարծում եմ՝ երկու-երեք ժամից, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ Իրանը և Հնդկաստանը բարեկամներ են», - ասել է նա անդրադառնալով Հորմուզի նեղուցով  հնդկական նավերի անցման հարցին։

Նշվում է, որ ավելի վաղ տեղի է ունեցել Հնդկաստանի վարչապետի և Իրանի նախագահի հեռախոսազրույցը, որի ընթացքում հնդկական կողմը բարձրաձայնել է անխափան մատակարարումների կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում