Գերմանիան չի ցանկանում Իրանի պատերազմի մաս կազմել. Մերց

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Նորվեգիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ չկա որևէ պատճառ, որ Բեռլինը քննարկի Հորմուզի նեղուցով անցնող նավերին ռազմական պաշտպանություն տրամադրելու հարցը՝ նեղուցի շուրջ Իրանի կողմից հարձակումների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Գերմանիան այս պատերազմի մաս չէ, և մենք չենք ցանկանում մաս կազմել դրան», - ասել է նա։

Գերմանիայի կանցլերը նաև քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ նավերի վրա բեռնված ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես չեղարկելու համար։

«Մենք կարծում ենք, որ դա սխալ է, - ասել է Մերցը։ - Ներկայում խնդիր կա գների հետ, բայց ոչ մատակարարման։ Եվ այդ առումով ես կցանկանայի իմանալ, թե ինչ այլ գործոններ են ԱՄՆ կառավարությանը դրդել այս որոշումը կայացնել»։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմի պատճառով նավթի և գազի գները մեղմելուն ուղղված քայլը, կարծես թե, քիչ ազդեցություն է ունեցել, քանի որ Brent տեսակի նավթի գինը մարտի 13-ին կրկին բարձրացել է մինչև 101 դոլար մեկ բարելի համար։

Միացյալ Նահանգները մարտի 12-ին 30-օրյա արտոնություն է տվել երկրներին՝ գնելու պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթ և նավթամթերք, որոնք մատակարարվում են ծովային ճանապարհով։

Իրան

Միացյալ Նահանգները թույլատրել է նավերի վրա բեռնված ռուսական նավթի վաճառքը

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը