Բրիտանական Typhoon կործանիչները գործի են դրվել Բահրեյնի երկնքում ԱԹՍ-ներ կալանելու համար

1 րոպեի ընթերցում

Բրիտանական Typhoon կործանիչները մասնակցում են Բահրեյնի մարտական ​​գործողություններին՝ Պարսից ծոցում արաբ դաշնակիցների պաշտպանությանը Մեծ Բրիտանիայի աջակցության շրջանակներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է BBC-ն:

Կատար ուղարկված չորս կործանիչներից երկուսը հատկացվել են իրանական անօդաչու թռչող սարքերի կալանման գործում Բահրեյնին օգնելու համար։

Բահրեյնի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ հակամարտության սկզբից ի վեր, ընդհանուր առմամբ, կալանվել է 190 անօդաչու և 114 հրթիռ՝ հիմնականում հակաօդային պաշտպանության սեփական միջոցներով։

Երկրի իշխանությունները հայտարարում են, որ իրենց առաջվա նման չափազանց անհրաժեշտ են գործողության փոքր շառավղով հակաօդային պաշտպանության միջոցներ՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար։

Օրերս իրանական անօդաչուն լրջորեն վնասել է Բահրեյնի օդանավակայանի վառելիքի պահեստարանները։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Թեհրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանում գտնվող էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով