Մեկնարկել են Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում սկսվել և ընթանում են վերանորոգման աշխատանքները։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևանի «Հեքիաթ» մանկապարտեզի վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 162 միլիոն 960 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Ծրագրով նախատեսվում է հատակի, պատերի, սանհանգույցների, ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի վերանորոգում, նոր դռների և լուսամուտների տեղադրում, այլ աշխատանքներ։

Պետական ֆինանսավորմամբ իրականացվող հիմնանորոգումներին զուգահեռ Սևան համայնքն էլ հայտարարել է  մրցույթ  «Հեքիաթ» մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգման և կահավորման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար:

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 150 օրացուցային օրվա ընթացքում։

«Հեքիաթ» մանկապարտեզը գործում է 6 խմբով։  

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը