Երևանի քաղաքապետարանին ենթակա մանկապարտեզներում աշխատավարձերը մայիսի 1-ից կբարձրանան 15-20 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքի 2026 թվականի բյուջեում իրականացված փոփոխություններով՝ մայիսի 1-ից նախատեսվում է 15-20 տոկոսով բարձրացնել Երևանի քաղաքապետարանին ենթակա մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում ընդունված որոշման մեջ։

«Նախադպրոցական ուսուցում ծրագիրն ավելացնել 1․7 մլրդ դրամով և այն ուղղել Երևան քաղաքի ենթակայությամբ գործող մանկապարտեզի սուբսիդավորմանը՝ նախատեսելով սույն թվականի մայիսի 1-ից հաստիքացուցակների դրույքաչափերի բարձրացում 15-20 տոկոսի սահմաններում»,- նշված է որոշման մեջ։

Արձագանքելով որոշման այս կետի վերաբերյալ ավագանու անդամներից մի քանիսի դիտարկումներին՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց․ «Այս որոշմամբ մի շատ կարևոր խնդիր ենք լուծում, բացի մեր հիմնական աշխատանքներից՝ ճանապարհների կառուցում, մանկապարտեզների, մանկապարտեզների բակերի կառուցում, այս որոշմամբ նաև բարձրացնում ենք մեր մանկապարտեզներում աշխատակիցների աշխատավարձը։ Եվ որքան էլ մեր ընդդիմադիր գործընկերները փորձեն կոնկրետ այս որոշումը կապել ընտրությունների հետ, եկեք մի շատ կարևոր փաստ արձանագրենք՝ մենք նմանատիպ որոշումներ կայացրել ենք 2024 և 2025 թվականներին, երբ բարձրացրել ենք մեր մանկապարտեզների, սպորտդպրոցների, մշակութային կենտրոնների, երաժշտական դպրոցների, թանգարանների, գրադարանների, մեր ենթակայության տակ գտնվող տարբեր կառույցների աշխատակիցների աշխատավարձերը։ Դա արել ենք, որովհետև հասկացել ենք, որ տարիներ շարունակ այդ հարցին անդրադարձ չի եղել։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր ուշադրության կենտրոնում եղել և մնալու են մեր աշխատակիցները։

Մի շատ կարևոր արձանագրում ևս․ աշխատավարձերի այս բարձրացումը ուղղակիորեն փոխկապակցված է եղել առողջապահական ապահովագրության ներդրման հետ և այս աշխատավարձների շեմն այնպես է որոշվել, որ մեր մանկապարտեզների հազարավոր աշխատակիցներ ունենան հնարավորություն օգտվելու առողջապահական ապահովագրության հնարավորություններից, որը, կարծում եմ, չափազանց կարևոր է։ Այսինքն, սա միայն աշխատավարձի բարձրացում չի եղել, սա եղել է մարդկանց սոցիալական խնդրի լուծում, որը, կարծում եմ, էականորեն փոխում է իրավիճակը»։    

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան