Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել են Ֆլորիդայում

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել են Ֆլորիդայում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները չորեքշաբթի օրը՝ մարտի 11-ին, հանդիպել են ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

«Այսօր Ֆլորիդայում ռուսական պատվիրակությունը՝ հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, հանդիպել է ԱՄՆ-ի պատվիրակության հետ, որի կազմում են հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը: Պատվիրակությունները քննարկել են տարբեր թեմաներ և պայմանավորվել են կապի մեջ մնալ», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Միևնույն ժամանակ,Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել արդյունավետ հանդիպման համար։

«Շնորհակալություն Սթիվ, Ջարեդ և Ջոշ, արդյունավետ հանդիպման համար», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում