Հայաստան

Նուբարաշենի աղբավայրում հաստատվել է մշտական վերահսկողություն

2 րոպեի ընթերցում

Նուբարաշենի աղբավայրում հաստատվել է մշտական վերահսկողություն

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Նուբարաշենի աղբավայր, ծանոթացել ընդամենը մի քանի ամսում իրականացված ծավալուն աշխատանքներին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության տարածած հաղորդագրությունը։  

Տարածքի հսկողության ու անվտանգային կանոնների պահպանման նպատակով՝ դեռևս 2025 թվականի Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ տեղադրվել են տեսախցիկներ, արգելափակոցներ, ողջ տարածքը ցանկապատվել է, արդիականացվել և կահավորվել է պահակակետը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ, շուրջ 1400 գծամետր ջրի խողովակ: Էականորեն նվազեցվել են այն ռիսկերը, որոնք կային նախկինում։ 

Այսօր աղբավայր մուտք գործող և դուրս եկող ավտոմեքենաների հստակ գրանցում է վարվում։ Օրական 150 մեքենա հող է տեղափոխվում աղբավայր՝ տարիների ընթացքում կուտակված աղբը ծածկելու համար: Այս միջոցառումներն առաջին հերթին ունեն կանխարգելիչ բնույթ և հնարավորինս կնվազեցնեն հրդեհի վտանգը:

«Միջանկյալ այս գործողությունները հնարավորություն կտան որոշակի ժամանակ ծախսել արդեն աղբի վերամշակման նոր գործարանի կառուցման վրա: Սրանք նվազագույն, անհրաժեշտ այն միջոցառումներն էին, որ այստեղ պետք է իրականացվեին նույնիսկ տասնամյակներ առաջ, բայց չեն իրականացվել»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում