Իրան

Իտալական և իսպանական ֆրեգատները միացել են Միջերկրական ծովում ֆրանսիական Charles de Gaulle ավիակրի խմբին

1 րոպեի ընթերցում

Իտալական և իսպանական ֆրեգատները միացել են Միջերկրական ծովում ֆրանսիական Charles de Gaulle ավիակրի խմբին

Իտալիայի ռազմածովային ուժերի Federico Martinengo ֆրեգատը և Իսպանիայի ռազմածովային ուժերի Cristobol Colon ֆրեգատը միացել են ավիակիր հարվածային խմբին, որոնք ուղեկցում են Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո Միջերկրական ծով ուղարկված ֆրանսիական Charles de Gaulle ավիակիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X հարթակում հայտնել է Global Mil Info-ն։

Նշվում է նաև, որ Միացյալ Թագավորության Dragon ռազմանավը Կիպրոսի ափերի մոտ կհասնի հաջորդ շաբաթ։

Ըստ հրապարակման՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ՆԱՏՕ-ի մյուս երկրները վերադասավորում են ուժերը Միջերկրական ծովի արևելքում և շուտով կարող են սկսել շարժվել դեպի Օմանի ծոց, որտեղ կարող է հավաքվել համատեղ ռազմածովային աշխատանքային խումբ՝ լցանավերի ուղեկցման գործողություններ սկսելու համար։

Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր ավիակիր խումբ Միջերկրական ծով ուղարկելու մասին՝ Մերձավոր Արևելքում զինված հակամարտության պատճառով։ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների և Իրանի պատասխան գրոհների առաջին օրերին Կիպրոսում բրիտանական ռազմաբազան անօդաչու թռչող սարքերով հարձակման էր ենթարկվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում