Հայաստանի և ԵՄ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Եվրամիությունը շարունակում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ հանդիպումից հետո համատեղ հայտարարության ժամանակ:

Փաշինյանը ԵՄ-ն, ԵԽ-ն որակեց որպես ժողովրդավարության տուն:

«Մենք ժամանակ առ ժամանակ «ժողովրդավարության տուն» վերադառնալու անհրաժեշտություն և կարիք ենք զգում՝ համադրելու մեր ժողովրդավարական բարեփոխումների ժամացույցը ժողովրդավարության տան ժամացույցների հետ, որպեսզի համոզվենք, որ ժողովրդավարական բարեփոխումների մեր ընթացքն ընթանում է ճիշտ ճանապարհով, ճիշտ արագությամբ և ուղղությամբ: Մեզ համար մեծ պատիվ է, որ մենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին ունենք ԵՄ-ի և ԵԽ-ի աջակցությունը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ ամենակարևորն այն է, որ 2025-ին ընդունվել և ուժի մեջ է մտել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենքը, որը պատմական նոր փուլ է բացում Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում: Վարչապետի խոսքով՝ դա մի նոր խթան է Հայաստանի համար՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը:

Հայաստանն ու ԵՄ-ն ընդունել են ռազմավարական նոր օրակարգը, որը ՀՀ-ի և ԵՄ-ի հարաբերությունները բարձրացնում է նոր մակարդակի: Ներկայումս կողմերն ակտիվորեն բանակցում են վիզաների ազատականացման թեմայով:

Նա նաև նշեց, որ այս ընթացքում Հայաստանն աջակցություն է ստացել եվրոպական խաղաղության գործիքի միջոցով: Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելությունը:

«Ընդհանուր առմամբ, բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է, այն տեղի է ունեցել և՛ գործադիր իշխանության, և՛ օրենսդիր իշխանության, և՛ քաղաքացիական հասարակությունների մակարդակում: Ուրախ եմ արձանագրել նաև, որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք»,-ասաց ՀՀ վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով Մեցոլային հրավերի համար:

Հայերեն English فارسی Français Русский

Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2026» ձևավորված ծրագրերն ավարտական փուլում են

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել Կիևին DIANA ծրագրին հասանելիություն տրամադրելու մասին

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո

Վերացվել է Թումայան փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն

Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը. Վան Ի

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ