Ռումինիան կքննարկի Իրանի դեմ գործողությունների համար տեղական ավիաբազան օգտագործելու ԱՄՆ-ի դիմումը

1 րոպեի ընթերցում

Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը մարտի 11-ին Ազգային պաշտպանության Գերագույն խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ ինքնաթիռների մուտքն իր ռազմաբազաներ թույլատրելու հարցը՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Romania-insider կայքը։

Նիստի օրակարգում ներառված են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և Ռումինիայի համար դրա հետևանքներին, ինչպես նաև երկրում ռազմական միջոցների հնարավոր ժամանակավոր տեղակայմանն առնչվող հարցեր։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Միացյալ Նահանգները խնդրել է զորքեր և կործանիչներ տեղակայել Կոնստանցայի շրջանի Միխայիլ Կոգալնիչանու ավիաբազայում, որը ՆԱՏՕ-ի ռազմավարական օբյեկտ է։ Միխայիլ Կոգալնիչանու բազան օգտագործվել է նախորդ ռազմական գործողություններում և համարվում է ՆԱՏՕ-ի կարևոր կենտրոն տարածաշրջանում:

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նախորդ տարի մոտ 1000 զինվոր է դուրս բերել Ռումինիայի Կոգալնիչանու ավիաբազայից, քանի որ ԱՄՆ-ն կենտրոնացել էր իր սեփական սահմանների և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա։ Եվս 1000 ամերիկացի զինվոր շարունակում է մնալ Ռումինիայում։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով