Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները խախտում են միջազգային օրենքը

1 րոպեի ընթերցում

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի սկսած պատերազմը խախտում են միջազգային իրավունքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP գործակալությունը, այս մասին Մելոնին խոսել է երկրի խորհրդարանում։

Մելոնին խոսել է լայն միջազգային ճգնաժամի մասին, «որտեղ սպառնալիքները դառնում են ավելի ու ավելի սարսափելի, իսկ միջազգային իրավունքի սահմաններից դուրս միակողմանի միջամտությունները բազմապատկվում են»։ Նրա խոսքով՝ «ամերիկյան և իսրայելական միջամտությունն իրանական ռեժիմի դեմ» պետք է ընկալվի որպես այդ ավելի լայն ճգնաժամի մի մաս։

Նա հայտարարել է նաև, որ միջազգային հանրությունը «չի կարող թույլ տալ, որ այաթոլլաների ռեժիմի տիրապետության տակ միջուկային զենք լինի»։

Մելոնին հայտնել է նաև, որ Իտալիան չի պատրաստվում ներքաշվել այս պատերազմի մեջ։

Հայերեն فارسی Русский

Եվրոպական ինդեքսները նվազել են - 16/11/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 16/11/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 16/11/26

Նավթի գները նվազել են - 16/11/26

Դասական երաժշտությունը պետք է հասանելի դարձնել ամբողջ հանրությանը. Դանիել Դանիելյանը՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ռազմավարության մասին

Մոնղոլիայի նախագահը հրաժարական է տվել կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել