Ոլորտի պատասխանատուն պարզաբանեց Երևանում թեղիների փոխարինման գործընթացը

3 րոպեի ընթերցում

Երևանում դեռևս խորհրդային ժամանակներում տնկված թեղիներն արդեն 70-80 տարեկան են և կորցրել են իրենց կենսունակությունը՝ նաև վնասատուների պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց  Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ներկայացնելով մայրաքաղաքում ծառերի փոխարինման ընթացքը։

«Դրանց բների հատվածներում գտնվող վնասատուները քայքայել են արմատների և սաղարթների միջև կորելացիոն կապը, ինչը հանգեցրել է սաղարթների վերացմանը։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ Երևանի՝ առանց այն էլ քիչ կանաչ տարածքները զբաղեցվեն արդեն կենսունակությունը կորցրած ծառերով։ Արդեն, կարելի է ասել, գոյություն չունեցող այս թեղիները  հանդիսանում են վնասատուների ձմեռման ու բազմացման վայր, որտեղից դրանք այնուհետև տեղափոխվում են մայրաքաղաքի ամբողջ կանաչ զանգվածի վրա»,-ասաց Բեգոյանը։

Նրա խոսքով՝  թեղին  էժանագին, կյանքի կարճ տևողությամբ, և ինչպես պարզվել է՝ Երևանի պայմաններում չդիմացող, բազմաթիվ հիվանդություններ ունեցող ծառատեսակ է։

Անդրադառնալով թեղիների ու բարդիների էտման գործընթացին՝ ոլորտի պատասխանատուն պարզաբանեց, որ  արդեն ծեր ու կենսունակությունը կորցրած այդ ծառատեսակների դեպքում կատարվում է բավականին խորը էտ, որպեսզի դրանք ի վիճակի լինեն փոքր բարձրության վրա սաղարթ ձևավորել՝ մինչև փոխարինումը։

Բեգոյանն ընդգծեց, որ վերջին երեք տարիներին Երևանում հիմվել է 7 ուրբան անտառ, տնկվել ավելի քան 25 հազար արժեքավոր ծառատեսակներ, ինչը, նրա գնահատմամբ, անկախության տարիների ընթացքում նախադեպ չունի։

«Երևանի քաղաքային իշխանությունը ոչինչ չի խնայել, որպեսզի տնկվող ծառերը լինեն ոչ թե շիվեր, որոնք այդպես էլ ծառ չեն դառնում, այլ՝ տնկվեն հասուն, կայացած ծառատեսակներ, որոնք բավականին թանկ են»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ ամբողջ գործընթացը պլանավորվում և իրականացվում է համապատասխան լավագույն գիտնականների, մասնագետների ընդգրկմամբ։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենը մանրամասնեց, որ ներկայում, մասնավորապես Պարոնյան փողոցում, թեղիների փոխարեն տնկվում են  ճապոնական սաֆոյա ծառատեսակներ։

Հայերեն

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով