Իրան

ԱՄՆ-ն 16 իրանական նավ է ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 16 իրանական նավ է ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում

Ամերիկյան զինված ուժերը 16 իրանական ականադիր նավ են ոչնչացրել Հորմուզի նեղուցի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Մարտի 10-ին ամերիկյան զորքերը մի քանի իրանական ռազմածովային նավեր են ոչնչացրել, այդ թվում 16 ականադիր նավ՝ Հորմուզի նեղուցի մերձակայքում», - ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ ականների տեղադրման դեպքում «Իրանի համար ռազմական հետևանքներն աննախադեպ կլինեն»։

CBS հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները տեղեկություն են ստացել այն մասին, որ Իրանը պատրաստվում է ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում։ Իր հերթին CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի հետախուզական զեկույցներին ծանոթ երկու աղբյուրի, հաղորդել էր, որ Իրանն արդեն սկսել է ականներ տեղադրել նեղուցում։

Հորմուզի նեղուցը, որը Պարսից ծոցը միացնում է Հնդկական օվկիանոսի հետ, համարվում է աշխարհի կարևորագույն ծովային առևտրային ուղիներից մեկը և կենտրոնականը նավթի տարանցման համար։ Նավթի և գազի համաշխարհային մատակարարումների մոտավորապես մեկ հինգերորդն անցնում է այդ նեղուցով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում