Արարատ Միրզոյանը ծանոթացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքի վերանորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի վերանորոգման աշխատանքներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ անի Բադալյանը։

«Փարիզ աշխատանքային այցի ընթացքում նախարար Միրզոյանը ծանոթացել է ՀՀ դեսպանության նոր շենքի վերանորոգման աշխատանքներին. դեսպանության պաշտոնական բացումը շուտո՛վ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Փարիզում մասնակցել է Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Հայերեն Español فارسی Русский Türkçe