Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կարող է «բարեկամաբար» վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է «բարեկամաբար» վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ. Թրամփ

Վաշինգտոնը քննարկում է Կուբայի կարգավիճակը փոխելու զանազան տարբերակներ, ներառյալ այդ երկրի նկատմամբ վերահսկողության հաստատումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։

«Դա կարող է տեղի ունենալ բարեկամաբար, գուցեև ոչ: Դա նշանակություն չի ունենա, որովհետև նրանք իրոք անհնարին վիճակում են: Նրանք էներգիա չունեն, փող չունեն: Նրանք գտնվում են խորը հումանիտար ճգնաժամի մեջ, և մենք չենք ցանկանում դա  տեսնել», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Հավանայի հետ հնարավոր համաձայնության մասին հարցին։

Միացյալ Նահանգների ղեկավարի կարծիքով՝ կղզու ծանր վիճակը համաձայնագրի կնքումը դարձնում է անխուսափելի: Թրամփը կարծում է, որ Կուբայի իշխանությունները «կա՛մ համաձայնության կգան, կա՛մ, միևնույն է, (ԱՄՆ-ն) դա  (իշխանափոխություն) կանի նույնքան հեշտությամբ»:

Թրամփը մարտի 5-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է զբաղվել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի  մշակմամբ՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո: Ավելի վաղ նա բազմիցս պնդել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման, քանի որ ԱՄՆ-ի ճնշման ներքո Վենեսուելան դադարեցրել է նավթի մատակարարումները երկրին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում