Իրանում արձագանքել են պատերազմն արագ ավարտելու մասին Թրամփի հայտարարությանը

2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) արձագանքել է Իրանում պատերազմը շուտով ավարտելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ նշելով, որ իրենք «կորոշեն պատերազմի ավարտը»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ամերիկյան PBS News հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է շարունակել հարձակումները այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Նա նաև բացառել է բանակցությունները։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պատրաստվում էր «մեկ շաբաթվա ընթացքում» հարձակվել ԱՄՆ-ի վրա։ Միևնույն ժամանակ նա նշել էր, որ Իրանի դեմ  պատերազմը կարճատև կլինի, բայց դեռ վերջնական հաղթանակի հասնել չի հաջողվել։ Մերձավոր Արևելքում հակամարտության շուտափույթ ավարտի մասին Թրամփի հայտարարությունից հետո նավթի գինը նվազել է։

Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «բավական արագ կավարտվի»

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ Թեհրանը թույլ չի տա նույնիսկ «մեկ լիտր նավթ» արտահանել տարածաշրջանից, եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները շարունակվեն։

Նավթի գինն աճել է Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության աճի ֆոնին։ Նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար, քանի որ աշխարհի նավթի մոտ մեկ հինգերորդն անցնում է այնտեղով։

Այս իրավիճակը կայունացնելու համար Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ժամանակավորապես մեղմացնել նավթի հետ կապված պատժամիջոցները մի շարք երկրների նկատմամբ։

Իրան

ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի մի շարք երկրների նկատմամբ սահմանված նավթային պատժամիջոցները

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում էներգետիկ օբյեկտներին և ամերիկյան ռազմաբազաներին։

Հայերեն Русский

Աշխատանքային կենսաթոշակի նշանակման դիմումների որոշումներն այսուհետև կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ՄԱԿ-ի 15-րդ կոնգրեսում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայաստանյան փորձը

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ