ԱՄՆ-ն դեռևս լուրջ գործողություններ չի սկսել Իրանի դեմ. Պենտագոնի ղեկավար

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները դեռևս լուրջ գործողություններ չի սկսել Իրանի դեմ ռազմական արշավի առաջադրանքները կատարելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Սա դեռ միայն սկիզբն է.... Մենք դեռ նույնիսկ ինչպես հարկն է չենք սկսել այս արշավը, ինչն ավելի ակնհայտորեն ցույց կտա, թե ինչպես ենք մենք կատարելու այդ առաջադրանքները», - ասել է նա` հավելելով, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։

Հեգսեթի խոսքով՝ ամերիկյան հնարավորությունները զգալիորեն գերազանցում են Իրանի հնարավորությունները։ Ներկա պայմաններում ԱՄՆ-ի զինված ուժերն ունակ են հզոր հարվածներ հասցնել ռազմական թիրախներին՝ օգտագործելով ավանդական զինամթերք, այդ թվում՝ 500, 1000 և 2000-ֆունտանոց ավիառումբեր, նշել է Պենտագոնի ղեկավարը։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է հասնել ռազմական գործողությունների նպատակներին, եթե չհաջողվի հայտնաբերել և դուրս բերել բարձր հարստացված ուրանը, Պենտագոնի ղեկավարը պատասխանել է, որ «կան դա անելու բազմաթիվ տարբեր եղանակներ»։

«Մենք կհոգանք այն մասին, որ նրանց միջուկային նկրտումները երբեք իրականություն չդառնան…. Մենք պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան անհրաժեշտ է հաջողության հասնելու համար», - հայտարարել է Հեգսեթը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Times of Israel թերթին հայտնել էր, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամկետների մասին որոշումը կկայացվի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ։

Իրան

Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմն ավարտելու որոշում կկայացնի Նեթանյահուի հետ համատեղ

Հայերեն Русский

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ