Հակամարտության մեկնարկից ի վեր՝ Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել է 41 երկրի քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Փետրվարի 28-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում Իրանից Հայաստանի տարածքով տեղափոխվել են 41 երկրների քաղաքացիներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Հարևան երկրների՝ Վրաստան, Թուրքիա, Իրան,

Ամերիկյան մայրցամաքի երկրների՝ ԱՄՆ, Մեքսիկա, Ուրուգվայ,

Եվրոպական երկրների՝ Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Լատվիա, Միացյալ Թագավորություն, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Ֆրանսիա,

Եվրասիական և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների՝ Ավստրալիա, Բելառուս, Թուրքմենստան, Հնդկաստան, Ղազախստան, Ղրղզստան, Նեպալ, Նոր Զելանդիա, Չինաստան, Տաջիկստան, Ռուսաստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ,

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների՝ Գվինեա, Եմեն, Զիմբաբվե, Իրաք, Լիբանան, Հարավային Աֆրիկա, Մարոկկո, Նիգերիա, Սիերա Լեոն, Սիրիա»,– գրել է ԱԳՆ խոսնակը։

Անի Բադալյանը նաև հավելել է, որ ԱՄԷ-ից տեղափոխված անձանց կազմում ևս եղել են այլ երկրների քաղաքացիներ, որոնք նախընտրել են իրենց երկրներ վերադառնալ ՀՀ-ով տարանցիկ չվերթով։

Հայերեն English Русский

Հայաստանը երբեք չի բարձրացրել 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարցը. Փաշինյան

Կոսովոյի նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման

Բացահայտ թալանչիները կարողացել են խուսափել պատասխանատվությունից. Նիկոլ Փաշինյան

Լիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. Նաուսեդա

Հայաստանը և «Tour of Armenia»-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

Վարչապետը Գանձասարի վերաբերյալ Հաջիևի հայտարարություններն անընդունելի և անհասկանալի է համարում

Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Մոլդովան ԵՄ ընդլայնման հեռանկարում գտնվող երկրների շարքում է. Moldpres

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը. որոշումը հրապարակվել է

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Մանուկ Բարսեղյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ

Վարչապետը բացատրել է, թե ինչու գյուղատնտեսության ներկայիս մոդելն աճ չի ապահովում