Իրանը Հորմուզի նեղուցում լցանավ է խոցել

1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավարկող «Պրիմա» անունը կրող լցանավին անօդաչու թռչող սարքով հարվածելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

«Լցանավը, անտեսելով ԻՀՊԿ ռազմածովային ուժերի կողմից շարժման արգելքի և Հորմուզի նեղուցի անվտանգության վերաբերյալ բազմիցս նախազգուշացումները, հարձակման է ենթարկվել կամիկաձե անօդաչու թռչող սարքով», - ասվում է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Օրերս, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Թեհրանը պատերազմի պայմաններում պետք է ունենա Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն, հանրապետությունը մտադիր չէ թույլ տալ դրանով հակառակորդ պետությունների առևտրային կամ ռազմական նավերի անցումը։

Ղարիբաբադին, անդրադառնալով նեղուցի բացման հեռանկարներին, նշել էր, որ «այն պետք է փակ մնա մինչև Իրանի դեմ մարտական գործողությունների ավարտը»։

Հայերեն Русский