Թրամփն Իրանից պահանջում է անվերապահ կապիտուլյացիա

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անվերապահ կապիտուլյացիայից բացի՝ Իրանի հետ այլ գործարք չի լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱՄՆ նախագահը գրառում է արել Truthsocial հարթակում։

«Անվերապահ կապիտուլյացիայից բացի Իրանի հետ այլ գործարք չի լինի։ Դրանից և մեծ ու ընդունելի առաջնորդի կամ առաջնորդների (խմբ․ խոսքն Իրանի նոր հոգևոր առաջնորդի մասին է) ընտրությունից հետո մենք, և մեր հրաշալի և շատ քաջ դաշնակիցներից ու գործընկերներից շատերը, անխոնջ կաշխատենք՝ Իրանը կործանման եզրից հետ բերելու, այն ավելի, քան երբևէ տնտեսապես մեծ, ավելի լավ և ավելի ուժեղ դարձնելու համար։ Իրանը մեծ ապագա կունենա։ Իրանը կրկին մեծ դարձնենք»,-իր գրառման մեջ նշել է ԱՄՆ նախագահը։

Օրեր առաջ, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել էր, որ Թեհրանը չի բանակցելու Միացյալ Նահանգների հետ։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։

 

Հայերեն English Français Русский

ImID համակարգում նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿ

Դատարանը կարճել է կարգալույծ հռչակված երկու քահանաների հայցերով գործերի վարույթները

IDBank․ ներդրում՝ հանուն կանաչ ապագայի. կայացավ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը

Փարիզի մի շարք շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար