Հայաստան

Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

1 րոպեի ընթերցում

Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Առնակ Ավետիսյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Դավիթ Խուդաթյանն ընդգծել է՝ Ավետիսյանը ոլորտին լավ ծանոթ է, աշխատանքային գործունեությունը սկսել է հենց տարածքային կառավարման ոլորտից և միանշանակ հաջողելու է։

Առնակ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ մեծ պատասխանատվությամբ առաջ կտանի ոլորտային խնդիրները։

Այնուհետև, կառույցի գործակարգավարական խորհրդակցության շրջանակում քննարկվել են 2026 թվականի առաջին կիսամյակի առաջնահերթությունները, կատարված և պլանավորված աշխատանքների ընթացքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում