Կանանց տոների առթիվ Պատմության թանգարանում բացվել է «Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» ցուցադրությունը

3 րոպեի ընթերցում

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը Երևանի պատմության թանգարանի նախաձեռնությունն է՝ նվիրված կանանց  մեկամսյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ այն նպատակ ունի արժևորելու երևանցի կնոջ դերը քաղաքի պատմության, մշակույթի, կրթական ու հասարակական կյանքի ձևավորման և զարգացման գործընթացում՝ ներկայացնելով նրա կերպարը ժամանակի մեջ։

Ցուցադրության հիմքում Երևանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից ընտրված լուսանկարներն են, որոնք ընդգրկում են 19-րդ դարից մինչև մեր օրերը։ Այս վավերագրական պատկերները ներկայացնում  են տարբեր սոցիալական շերտերի կանանց՝ մտավորականների, արվեստագետների, արտադրությունում աշխատողների:

Լուսանկարներում ավանդական տարազով հայ կանայք են՝ ազգային ինքնության կրողները, ինչպես նաև  ընդգծված է հայ մոր կերպարը՝ որպես օջախի  պահապան:

Խորհրդային շրջանի լուսանկարները ներկայացնում են կրթված, մասնագիտացված կնոջ կերպարը, որը լիարժեք մասնակցում է քաղաքի տնտեսական ու մշակութային զարգացմանը։

Ցուցահանդեսում ներկայացված են նաև Գրականության և արվեստի թանգարանի հավավաքածուից բացառիկ լուսանկարներ, որոնց հեղինակներն են ժամանակակից լուսանկարիչներ Էմմա Մարաշլյանը, Սերժ Դավիդովը (Երևան-Երևանցիներ հարթակ) և կոլեկցիոներ Ռոբերտ Հակոբյանը:

Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում նաև «Հայ լուսանկարիչներ» ազգային ասոցիացիայի անդամների ժամանակակից աշխատանքները։ Նրանց ստեղծագործություններում երիտասարդ կանանց կերպարները ներկայացված են Երևանի քաղաքային միջավայրի համատեքստում՝ պատմական շենքերի ֆոնին, բակերում, փողոցներում, մշակութային օջախներում և այլ հանրային տարածքներում։ Քաղաքն այստեղ դառնում է ոչ միայն միջավայր, այլև ակտիվ դերակատար՝ ձևավորելով կերպարի տրամադրությունը, հոգեբանական խորությունը և պատմողականությունը։

Լուսանկարիչների տեսախցկներից երևանցի կինը ներկայանում է որպես ժամանակակից, ինքնավստահ և ստեղծարար անհատ:

«Երևանի կանայք. ժամանակի դիմագծեր» ցուցահանդեսը հիշողության վերարժևորում է և ներկայի վերաիմաստավորում:

Այս ցուցահանդեսը հարգանքի տուրք է երևանցի կնոջ ուժին, նրբությանը, ստեղծարար մտքին և պատասխանատվությանը։ Այն մի հարթակ է, որտեղ անցյալն ու ներկան հանդիպում են՝ ներկայացնելով կնոջ կերպարը որպես ժամանակի հայելի և քաղաքի կենդանի հիշողություն։

Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 7-ը։

 

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը