Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Վենեսուելան պայմանավորվել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման շուրջ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Վենեսուելան պայմանավորվել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման շուրջ

ԱՄՆ-ն և Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունները պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական ​​և հյուպատոսական հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Այս քայլը կխթանի մեր համատեղ ջանքերը, որոնք ուղղված են կայունության ամրապնդմանը, տնտեսական վերականգնման աջակցմանը և Վենեսուելայում քաղաքական կարգավորման առաջմղմանը», - ասվում է Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է «Վենեսուելայի ժողովրդին օգնելու վրա, որպեսզի նա առաջ շարժվի փուլային գործընթացով, որը պայմաններ է ստեղծում դեպի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն խաղաղ անցման համար»։

Վենեսուելան ԱՄՆ-ի հետ դիվանագիտական ​​հարաբերությունները խզել էր 2019 թվականին՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը երկրի նախագահ ճանաչեց ընդդիմության ղեկավարներից մեկին՝ Խուան Գուաիդոյին։ Ամերիկացի դիվանագետները վտարվել են Վենեսուելայից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում