Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանից հետո կզբաղվի Կուբայով

Միացյալ Նահանգները մտադիր է նախ ավարտել Իրանի դեմ ռազմական գործողությունը, ապա սկսել Կուբայի նկատմամբ գործողությունների հետագա ուղեգծի մշակումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրա ելույթի տեսանյութը տարածել է ABC News-ը։

Նա նշել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն «հրաշալի աշխատանք» է կատարում Կուբայի հարցով։

«Այն, ինչ տեղի է ունենում Կուբայի հետ, հրաշալի է։ Բայց մենք նախ ցանկանում ենք ավարտել այս մեկը (խմբ.՝ նկատի ունի Իրանի դեմ ռազմական գործողությունները)։ Դա միայն ժամանակի հարց է, երբ դու և շատ այլ անհավանական մարդիկ (ԱՄՆ-ից) կմեկնեն Կուբա։ Հուսանք`ոչ այնտեղ մնալու համար։ Մենք ցանկանում ենք, որ դու վերադառնաս», - շարունակել է Թրամփը՝ դիմելով Ռուբիոյին, որը կուբայական արմատներ ունի։

Ավելի վաղ The Atlantic հանդեսը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ ղեկավարությունը դիտարկում է Կուբայի դեմ ռազմական գործողության հնարավորությունը՝ կարծելով, որ Վենեսուելայի և Իրանի դեմ նմանատիպ գործողությունները տալիս են  Վաշինգտոնի կողմից պահանջվող արդյունքները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում