Հայաստանի և Բահրեյնի արտգործնախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսով զրուցել է Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Զրույցի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։
Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված իրավիճակով՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական օբյեկտների թիրախավորման կապակցությամբ:
Մտքեր են փոխանակվել իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ: