Պետական սեկտորի և մասնագետների հանդիպմանը քննարկվել են քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն նախաձեռնել է ոլորտային մասնագետների հետ հանդիպում՝ քննարկելու ռազմավարությունների մշակման կառավարության նախաձեռնությունը և համատեղ վերհանելու քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման շրջանակում առաջնահերթ դիտարկվել են քաղաքաշինությանն ու տարածական պլանավորմանը, հողերի կառավարմանը, ենթակառուցվածքներին, ջրային համակարգերին առնչվող հարցերը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կարևորել է մասնագետների ջանքերի մեկտեղումը՝ արդյունավետ, իրագործելի ռազմավարություն մշակելու նպատակով։

«Այժմ այն պահն է, երբ միասին կարող ենք մշակել գործուն ռազմավարություն, որպեսզի առաջիկա տարիներին ունենանք տարածքի, ենթակառուցվածքների օգտագործման, քաղաքաշինության ուղղությամբ առաջատար երկրներին համահունչ զարգացում ու որակական արդյունքներ՝ բյուջեի միջոցներն ուղղելով հստակ թիրախների»,- նշել է Եղիազարյանը։

Կոմիտեի հրավերով հանդիպմանը մասնակցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Գևորգ Սահակյանը ներկայացրել է ռազմավարական 6 ուղղությունները, որոնք նախատեսում է կառավարությունը մշակել՝ Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի հետ ներդաշնակեցմամբ։ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանը ներկայացրել է տնտեսական փոխակերպման ռազմավարության տեսլականը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական Սարգիս Թոմասյանը ներկայացրել են Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծով սահմանված առաջնահերթությունները, խնդիրները, դիտարկել ՀՀ տարածքի բազմակենտրոն կառուցվածքի ձևավորման, կլաստերների զարգացման հնարավորությունները։ Նշվել է, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է մշակել ՀՀ տարաբնակեցման գլխավոր նոր նախագիծ, որը պետք է համահունչ լինի մշակվող ռազմավարության տրամաբանությանը։

Քննարկմանը մասնակցող Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները, Հայաստանի ճարտարապետների պալատի և Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, ՃՇՀԱՀ մասնագետները և ուսանողները մտքեր են փոխանակել՝ ռազմավարության անկյունաքարային ուղղությունները նախանշելու նպատակով։

Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ հանդիպումները շարունակական են լինելու՝ համատեղ քննարկելու բոլոր առաջարկները։ Կոմիտեի նախագահը կոչ է արել նաև ուսանողներին ակտիվ ներգրավվել գործընթացում՝ կարևորելով նրանց կարծիքն ու թարմ մտածողությունը։

 

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին