Մոսկվան մշտական շփման մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ. Շոյգու
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը մշտական կապի մեջ է Իրանի և Պարսից ծոցի երկրների ղեկավարության հետ, պատրաստ է օժանդակել խաղաղ կարգավորմանը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Մենք մշտական կապի մեջ ենք Թեհրանի և Պարսից ծոցի պետությունների հետ։ Կտրականապես անընդունելի ենք համարում հակամարտության ծավալումը և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճը», - ասել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ակտիվ դեր խաղալ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման գործընթացում։
Կարդացեք հոդվածը` Русский