Մերձավոր Արևելք

Իրաքը հայտարարել է հարավային նավահանգիստներով օրական 2,1 միլիոն բարել նավթի արտահանման մասին

1 րոպեի ընթերցում

Իրաքը հայտարարել է հարավային նավահանգիստներով օրական 2,1 միլիոն բարել նավթի արտահանման մասին

Իրաքն օրական մինչև 2,1 միլիոն բարել նավթ է արտահանում երկրի հարավում՝ Պարսից ծոցի ափին գտնվող նավահանգիստներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սալիմ ար-Ռիքաբին։

«Այժմ մենք օրական 2-2,1 միլիոն բարել նավթ ենք արտահանում Իրաքի հարավային նավահանգիստներով», - նշել է ար-Ռիքաբին, որի խոսքը մեջբերել է Baghdad Today լրատվական հարթակը։

Պաշտոնյան հավելել է, որ «օրական ևս 150 000 բարել հում նավթ է մատակարարվում համաշխարհային շուկա Թուրքիայի Ջեյհան նավահանգստով», որը գտնվում է Միջերկրական ծովի ափին։

Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը տեղեկացրել է, որ Ջեյհանի միջոցով արտահանումն «անշեղորեն աճում է, և նախարարությունը ձգտում է Թուրքիայի նավահանգիստ տանող նավթամուղի կարողությունը մեծացնել օրական մինչև 750 000 բարել»։ Բացի այդ, ար-Ռիքաբիի խոսքով, Իրաքի կառավարությունը «մշակում է նոր խողովակաշարերի կառուցման պլաններ՝ Իրաքի արտահանման հնարավորությունների ընդլայնման համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում