Իրանի կողմից Թուրքիայի վրա հրթիռային հարձակումը հիմք չի տալիս ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը կիրառելու համար. Ռյուտե

2 րոպեի ընթերցում

Իրանի կողմից Թուրքիայի վրա հրթիռային հարվածը լուրջ միջադեպ էր, այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակը հիմք չի ստեղծում ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի փոխադարձ պաշտպանության կետը գործարկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Reuters-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

«Կարծում եմ՝ 5-րդ հոդվածն այստեղ պարտադիր չէ, և ոչ ոք չի խոսում 5-րդ հոդվածի մասին։ Եվ ամենակարևորն այն է, որ մեր հակառակորդները երեկ տեսան, որ ՆԱՏՕ-ն այնքան ուժեղ է և այնքան զգոն, նույնիսկ ավելի զգոն շաբաթ օրվանից (փետրվարի 28-ից) ի վեր՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի պատճառով» -, նշել է նա։

ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը սահմանում է, որ դաշինքի անդամներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում մյուս բոլորի վրա։

Ավելի վաղ Իրանի զինված ուժերից հայտնել են, որ հարգում են հարևան Թուրքիայի ինքնիշխանությունը, և հերքել են երկրի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակումը։ 

Ռյուտեն նաև հայտնել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն մասնակցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին, բայց ապահովում են դրան նպաստող կարևոր աջակցություն։ Նրա խոսքով՝ հարկավոր է վստահ լինել, որ ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր հատված պաշտպանված է, ինչը և արվում է։

Ռյուտեն ընդգծել է, որ Իրանը պետք է զերծ մնա Մերձավոր Արևելքի, հարևան երկրների, Իսրայելի և Եվրոպայի դեմ սպառնալից հռետորաբանությունից և խուսափի այնպիսի քայլերից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը։

Նա հավելել է, որ համատեղ պատասխանատվությունը կարևոր է տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության ապահովման համար։

Ավելի վաղ Ռյուտեն հայտարարել էր, որ Իրանը մոտ էր միջուկային, հրթիռային կարողություններ ձեռք բերելուն, ինչը կարող էր սպառնալիք լինել տարբեր երկրների համար

Իրան

Ռյուտեն հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային կարողությունների ձեռքբերումը կարող էր սպառնալիք լինել նաև Եվրոպայի համար

Հայերեն Français Русский