Իրան

Ռյուտեն հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային կարողությունների ձեռքբերումը կարող էր սպառնալիք լինել նաև Եվրոպայի համար

2 րոպեի ընթերցում

Ռյուտեն հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային կարողությունների ձեռքբերումը կարող էր սպառնալիք լինել նաև Եվրոպայի համար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Իրանը մոտ էր միջուկային, հրթիռային կարողություններ ձեռք բերելուն, ինչը կարող էր սպառնալիք լինել տարբեր երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Reuters գործակալության հետ հարցազրույցում։

«Մենք գիտենք, որ Իրանը մոտ էր միջուկային ու հրթիռային կարողություններ ձեռք բերելուն, ինչը սպառնալիք կլիներ ոչ միայն Մերձավոր Արևելքի և, իհարկե, Իսրայելի համար, այլ նաև հնարավոր է՝ Եվրոպայի համար», - նշել է նա։

Նա շեշտել է եվրոպական երկրների կարևոր դերն Իրանի դեմ գործողություններ սկսելու համար։

«Մենք տեսնում ենք այն, որ ՆԱՏՕ-ն, այդ իմաստով, նաև Միացյալ Նահանգների համար ուժի ցուցադրման հարթակ է, քանի որ առանց եվրոպական դաշնակիցների ԱՄՆ-ի համար շատ դժվար կլիներ սկսել այս արշավն Իրանի դեմ», - ընդգծել է Ռյուտեն։

«Ամերիկացի բարձրաստիճան ռազմական և քաղաքական առաջնորդների հետ իմ զրույցներից ես լիովին զգում եմ, որ նրանք գիտեն, թե ինչ են անում», - հավելել է Ռյուտեն։

Նա նաև շեշտել է, որ չնայած Իրանում ստեղծված իրավիճակին՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կշարունակեն աջակցել Ուկրաինային։

«Եվրոպայի, Միացյալ Նահանգների, Կանադայի շատ առաջնորդներ ասում են, որ պետք է լինի «և՛, և՛». համոզվե՛ք, որ որպես դաշնակիցներ մենք հնարավորություն ենք տալիս ամերիկացիներին անել այն, ինչ նրանք անում են Մերձավոր Արևելքում…. և միևնույն ժամանակ համոզվեք, որ Ուկրաինան ունի այն, ինչ անհրաժեշտ է պայքարում ուժեղ մնալու համար», - հավելել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում