Մերձավոր Արևելք

Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող իր բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Կատարը տարհանում է ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող իր բնակիչներին

Կատարի ներքին գործերի նախարարությունը մարտի 5-ին հայտարարել է, որ իշխանությունները որպես ժամանակավոր նախազգուշական միջոցառում որոշում են կայացրել տարհանել Դոհայում ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող բնակիչներին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը, այլ մանրամասներ այս առնչությամբ չեն հաղորդվել։

Այն բանից հետո, ինչ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին հարձակում սկսեցին Իրանի դեմ՝ այդ երկրի կողմից միջուկային զենք մշակելու մեղադրանքով, իրանական կողմը սկսեց պատասխան հարվածները՝ թիրախավորելով Մերձավոր Արևելքի երկրներում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Թիրախում են հայտնվել նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունները։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում