Քաղաքականություն

Փաշինյանը Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը Կոբախիձեին շնորհակալություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և Վրաստանի ժողովրդին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։  

«Ես ցանկանում եմ ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին շնորհակալություն հայտնել այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած աջակցության համար։

Աջակցության համար ցանկանում  եմ նաև շնորհակալություն հայտնել Վրաստանի պետությանը և ժողովրդին մշտական աջակցության համար։ Իսկ այդ աջակցությունը շարունակվում է, մենք դա տեսնում ենք։ Դուք գիտեք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և սա շատ բարձր գնահատականի է արժանի և արժանանում մեր կողմից»,- նշեց Փաշինյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են միմյանց միջև խաղաղության համաձայնագիրը։ Հայաստանը 2025 թվականի դեկտեմբերից սկսած մի քանի անգամ Վրաստանի տարածքով՝ երկաթուղային ճանապարհով Ադրբեջանից նավթամթերք է ներմուծել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում