Բելգիան կարող է իր ավիաբազաները Ֆրանսիային տրամադրել միջուկային զենք կրելու ունակ ինքնաթիռների համար

1 րոպեի ընթերցում

Բելգիան կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած միջուկային զսպման նախագծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 3-ի երեկոյան RTL հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոն:

«Նախագահ Մակրոնի առաջարկած ֆրանսիական միջուկային վահանի հայեցակարգը, որը նա առաջարկում է տարածել Եվրոպայի այլ երկրներում, ներառյալ Բելգիայում, ինձ լավ գաղափար է թվում», - նշել է նախարարը:

Ըստ Պրևոյի՝ Եվրոպան «չափազանց երկար ժամանակ է հույսը դրել ԱՄՆ-ի պաշտպանական հովանոցի վրա» և այժմ պետք է ուժեղացնի իր սեփական պաշտպանությունը։

Գործնականում սա կարող է նշանակել, որ միջուկային զենքով հանդերձված ֆրանսիական ինքնաթիռները կկարողանան օգտագործել Բելգիայի ավիաբազաները։

Բելգիայի ԱԳ նախարարի խոսքով՝ նպատակը զսպումն է, ոչ թե հակամարտությունների հրահրումը։

Մակրոնը մարտի 2-ին եվրոպական ութ պետության առաջարկել է մասնակցել նախագծին, որի նպատակն է ֆրանսիական «միջուկային վահանը» տարածել այլ եվրոպական երկրներում։ Խոսքը վերաբերում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Լեհաստանին, Նիդեռլանդներին, Բելգիային, Հունաստանին, Շվեդիային և Դանիային:

Հայերեն Русский

Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները

Շաքիի միջադեպի առնչությամբ պատկան մարմինների գործողությունները կարելի է քննարկել․ ԱԺ նախագահ

Հայաստանի վարչապետն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Ֆոն դեր Լայենը հայտնել է ԵՄ-ում գազի գնի 140%-ով աճի մասին

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել է

Քենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքը

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր