ԱՄՆ-ն Պակիստանում և Կիպրոսում դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին կոչ է արել հեռանալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարությունը Պակիստանի Լահոր և Կարաչի քաղաքներում ԱՄՆ հյուպատոսություններում, ինչպես նաև Կիպրոսում գտնվող դեսպանության կարևոր դերակատարություն չունեցող աշխատակիցներին կարգադրել է հեռանալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Պակիստանում ԱՄՆ դեսպանությունը, ինչպես նաև կիպրական Politis պարբերականը։

«ԱՄՆ Պետքարտուղարությունը կարգադրել է Պակիստանի Լահոր ու Կարաչի քաղաքներում գտնվող հյուպատոսություններում ԱՄՆ կառավարության՝ արտակարգ իրավիճակների հետ կապ չունեցող աշխատակիցներին և ԱՄՆ կառավարության աշխատակիցների ընտանիքներին լքել Պակիստանն անվտանգության հետ կապված սպառնալիքների պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ։

Իսլամաբադում ԱՄՆ դեսպանատան աշխատանքում փոփոխություն չկա։

Պետքարտուղարությունը նույն պատճառով լիազորել է Կիպրոսում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հեռացումը երկրից։ ԱՄՆ քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվել վերանայել դեպի Կիպրոս ուղևորությունները։ Ըստ Politis պարբերականի, որը վկայակոչում է դիվանագիտական աղբյուրների, այս քայլը ձեռնարկվել է որպես նախազգուշական միջոցառում և չի ենթադրում, որ կա անմիջական սպառնալիք։  

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը «կանխարգելիչ» ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Թեհրանից բխող հրթիռային և միջուկային սպառնալիքներով: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածներ հասցնելով Իսրայելին, ինչպես նաև ամերիկյան ռազմաբազաների և էներգետիկ օբյեկտների Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Օմանում: Հարվածի է ենթարկվել նաև Կիպրոսում բրիտանական ավիաբազան։

Իրան

Մակրոնը միջուկային «Շառլ դը Գոլ» ավիակիրն ուղարկել է Միջերկրական ծով

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով