Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Էկվադորը համատեղ գործողություն են սկսել թմրակարտելների դեմ. Պենտագոն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Էկվադորը համատեղ գործողություն են սկսել թմրակարտելների դեմ. Պենտագոն

Ամերիկացի և Էկվադորցի զինվորականները համատեղ գործողություններ են սկսել թմրակարտելների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հաղորդագրություն է տարածել ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։

«Մարտի 3-ին ԱՄՆ-ի և Էկվադորի զինված ուժերն Էկվադորում գործողություններ են սկսել ահաբեկչականների ցանկում ներառված կազմակերպությունների դեմ։ Այդ գործողություններն իրենցից ներկայացնում են Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում թմրաահաբեկչության չարիքի դեմ պայքարի հարցում մեր գործընկերների հանձնառության գերազանց օրինակ», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու երկրների զինվորականները վճռական գործողություններ են ձեռնարկում «ամբողջ կիսագնդում բռնություն և կոռուպցիա տարածող թմրաահաբեկիչների դեմ»։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում